Վլադիմիր Հակոբյանը հաղթանակներով է սկսել Դուբայի մրցաշարը
Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը հաջող է մեկնարկել շախմատի Դուբայի բաց մրցաշարում: Մեր շախմատիստը երկու տուրից հետո վաստակել է 2 միավոր եւ մոտ երկու տասնյակ մասնակիցների հետո կազմում է առաջատարների խումբը: Նա պարտության է մատնել անգլիացի Դանիել Բեսբիին եւ ղազախստանցի Պյոտր Կոստենկոյին: Երրորդ տուրում Վլադիմիր Հակոբյանը սեւերով կմրցի թուրք շախմատիստ Վահապ Սանալի հետ: Մրցաշարին մասնակցող մեր մյուս երկու շախմատիստները՝ Գաբրիել Սարգսյանը եւ Զավեն Անդրեասյանը, երկու հնարավորից ունեն 1,5-ական միավոր: Այսօր նրանք կհանդիպեն հնդիկ շախմատիստների՝ համապատասխանաբար Դեբաշիս Դասի եւ Արջիադիպ Դասի հետ: Մեր միակ կին շախմատիստը՝ Լիլիթ Գալոյանը, առայժմ կես միավոր է վաստակել՝ ոչ-ոքի խաղալով ուկրաինացի գրոսմայստեր Անտոն Կորոբովի հետ: Նրա առաջիկա մրցակիցը իրանցի Բեհրանգ Կաբուդին է: