Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուլի Վագները հիասթափված է Արթուր Աբրահամից

Սպորտ
sport-artur-abraham-11.04.

Բռնցքամարտի գերմանացի հանրահայտ մարզիչ Ուլի Վագները հնարավոր է հրաժարվի Արթուր Աբրահամի հետ համագործակցությունից: Ինչպես տեղեկացնում են գերմանական լրատվամիջոցները, 73-ամյա մասնագետը պարզապես հիասթափված է իր սանի վերջին ելույթից, որում հայազգի բռնցքամարտիկը պարտվել է մեքսիկացի Խիլբերտո Ռամիրեսին եւ կորցրել աշխարհի չեմպիոնի կոչումը WBO վարկածով կիսամիջին քաշային կարգում: «Պետք է փնտրել պարտության պատճառները, եւ դա ես սկսում եմ մարզչից: Բռնցքամարտիկը կամ շարունակում է մարզվել, կամ՝ ընդհանրապես հրաժարվում է: Հավանաբար Արթուրին նոր մարզիչ է անհարժեշտ ավելի մոտիվացված լինելու համար» - մրցամարտից հետո հայտարարել է Ուլի Վագները, որը Արթուր Աբրահամի հետ աշխատում է 2003 թվականից: