Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անուշ Գրիգորյանը մտել է քառորդ եզրափակիչ

Սպորտ
sport-boks-anush

Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթացող Եվրոպա աշխարհամասի օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ, 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, մտել է քառորդ եզրափակիչ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: 1/8 եզրափակիչ փուլում մեր մարզուհին հաղթել է Ռումինիայի ներկայացուցիչ Լակրամիորա Պերիյոկին: Հաջորդ մենամարտը նա կանցկացնի ապրիլի 13-ին: Այսօր ռինգ են մտնելու նաեւ 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը եւ 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը: