Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Աբրահամը չկարողացավ պաշտպանել չեմպիոնական տիտղոսը

Կարևոր լուրեր Սպորտ
abraham

Գերմանիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը չկարողացավ պաշտպանել WBO վարկածով կիսամիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը:  Այսօր առավոտյան Լաս Վեգասում (Նեւադայի նահանգ, ԱՄՆ) կայացած 12 ռաունդանոց մրցամարտում նա պարտվեց Խիլբերտո Ռոդրիգեսին: Բոլոր երեք մրցավարներն էլ միեւնույն 120:108 հաշվով հաղթանակ շնորհեցին 24-ամյա մեքսիկացի բռնցքամարտին:  35-ամյա Արթուր Աբրահամը մինչեւ այդ չորս անգամ պաշտպանել էր չեմպիոնի կոչումը, սակայն այս անգամ նա ոչինչ չկարողացավ հակադրել իրենից երիտասարդ մրցակցին եւ զիջեց բոլոր ռաունդներում: