Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ շախմատիստները կմասնակցեն ուսանողական խաղերին

Սպորտ
sport-chess

Ապրիլի 9-15-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբի քաղաքում տեղի կունենա շախմատի համաշխարհային ուսանողական խաղերը: Ինչպես հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը,  մրցաշարին կմասնակցեն մեր 4 պատվիրակները: Տղաների մրցաշարում հանդես կգան գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը, Հովհաննես Գաբուզյանը, միջազգային վարպետ Տիգրան Ս. Պետրոսյանը: Աղջիկների մրցումներում Հայաստանը կներկայացի հանրապետության չեմպիոն Մարիա Գեւորգյանը: Անհատական հաշվարկից բացի կատարվելու է նաեւ թիմային հաշվարկ: