Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԹԵ ՄԱՐԶԱԿԱՆ ԲԱԽՏԸ ԺՊՏԱ

Սպորտ

Ապրիլի 23-ին Մոսկվայում մեկնարկում է ըմբշամարտի եվրոպայի տղամարդկանց եւ կանանց առաջնությունը: Նախ մրցագորգ դուրս կգան կանայք, ապա տղամարդկանց պայքարում հանդես կգան ազատ ոճայինները, իսկ վերջում հունա-հռոմեական ոճայինները:

Ազատ ոճի Հայաստանի հավաքականը ներկայումս գտնվում է Սոչիում, որտեղ վերջին ուսումնամարզական հավաքն է անցկացնում առաջնությունից առաջ: Ազատ ոճայինների պայքարում Հայաստանը ներկայացնելու են 55կգ Վահան Սիմոնյանը, 60կգ Արմեն Կարապետյանը, երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն եւ Եվրոպայի չեմպիոն 66կգ Սուրեն Մարկոսյանը, 74կգ քաշային կարգում հանդես կգա երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հարություն Ենոքյանը կամ Ռուսաստանից հրավիրված Եվրոպայի չեմպիոն Ռուսլան Կոկաեւը, 84կգ Վադւմ Լալիեւը, 96կգ Շամիլ Գրիտինովը եւ գերծանրքաշային Ռուսլան Բասիեղոն:

Հունա- հռոմեական ոճայինները հանդես են գալու այս կազմով` 55 կգ՝ Ռոման Ամոյան`երիտասարդների աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, մեծահասակների Եվրոպայի կրկնակի արծաթե մեդալակիր.

60 կգ՝ Կարեն Մնացականյան, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, Եվրոպայի առաջնության չեմպիոն եւ բրոնզե մրցանակակիր.

66 կգ՝ Վահրամ Հունանյան. Հայաստանի բազմակի չեմպիոն, միջազգային մրցաշարերի բազմակի հաղթող եւ մրցանակակիր.

74 կգ՝ Մխիթար Հունանյան: 84 կգ՝ Տիգրան Սահակյան: 96 կգ՝ Ռոբերտ Պետրոսյան. երիտասարդների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:120 կգ՝ Յուրի Պատրիկեեւ. աշխարհի առաջնության 3-րդ մրցանակակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն:

Հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մարզիկները լավ են պատրաստվել եւ եթե մարզական բախտը ժպտա, ապա Մոսկվայից լավ արդյունքներով կվերադառնան, իսկ ռուս մարզիկների մասնակցությունը ըստ մարզչի` դեռ հարցականի տակ է. «Նրանք փաստաղթերի հետ կապված խնդիրներ ունեն եւ դեռ հայտնի չէ, թե մինչեւ առաջնությունը կհաջողվի կարգավորել այդ խնդիրները»: