A
A
Հոգեհանգիստ՝ Երևանի Ս. Հովհաննես եկեղեցում
Ցավում ենք ու հպարտանում...
Այսօր` ապրիլի 4-ին` ժամը 18.00-ին, Երևանի Ս. Հովհաննես եկեղեցում կկատարվի մեր հերոս արծիվներից մեկի հոգեհանգիստը. հետախույզ - գնդացրորդ, պայմանագրային զինծայառող, շարքային Սասուն Ֆահրադի Մկրտչյան` ծնված 1989թ.: ԶՈՒ-ում ծառայում էր 2011թ.-ից:
Վաղը` ապրիլի 5-ին` ժամը 18.00-ին, Երևանի Ս. Հովհաննես եկեղեցում կկատարվի մեր մյուս հերոս արծվի` 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար,կապիտան Արմենակ Մերսի Ուրֆանյանի հոգեհանգիստը` ծնված 1990թ.: ԶՈՒ-ում ծառայում էր 2007թ.-ից:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին