A
A
Կամո Ունանյանը՝ աշխարհի չեմպիոն
Հայաստանը ներկայացնող կարատեիստ Կամո Ունանյանը գերազանց է հանդես եկել աշխարհի այ տավա առաջնությունում: Լեհական Բիդգոշչ քաղաքում կայացած շոտոկան կարատեի աշխարհի առաջնությում մեր 84 կգ քաշային մարզիկը ոսկե մեդալ է նվաճել մինչեւ 18 տարեկան կարատեիստների մրցումներում: Նա կիսազրափակիչում պարտության է մատնել Ռումինիայի ներկայացուցիչ Էրիկ Շոսին, իսկ եզրափակիչում առավելության է հասել գերմանացի Պատրիկ Օլշեւսկու նկատմամբ: Թիմային հաշվարկով Հայաստանը Բելգիայի, Բրազիլիայի եւ Իտալիայի հետ բաժանել է 20-րդ տեղը: