Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՄԻԿԱՆ» ԵՎ «ՓՅՈՒՆԻԿԸ» ԵԶՐԱՓԱԿԻՉԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Սպորտ

Այսօր կայացան ֆուտբոլի Հայաստանի գավաթի 2006թ. խաղարկության կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները: Չեմպիոն «Փյունիկը» «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալել էր «Բանանցին», որը ընթացիկ մրցաշրջանի պաշտոնական խաղերում բավական անհաջող է հանդես գալիս:

Բացառություն չեղավ նաեւ այս մրցավեճը, որի արդեն 10-րդ րոպեին «Բանանցի» դարպասը գրավեց ազգային հավաքականի կիսապաշտան Աղվան Մկրտչյանը: Թվում էր «Փյունիկը» կզարգացնի իր հաջողությունը, սակայն դարպասի նոր գրավում չարձանագրվեց: Պատասխան հանդիպումը ապրիլի 26-ին կկայանա կրկին «Հանրապետականում»:

Կիսաեզրափակիչի մյուս խաղում հանդիպեցին գավաթի նախորդ խաղարկության եզրափակիչի մասնակիցիները՝ «Միկան» եւ «Կիլիկիան»: Ոսկեհատում կայացած խաղի առաջին կեսից հետո հաշիվը չէր բացվել, սակայն 2-րդ կեսում «Միկային» հաջողվեց 3 անպատասխան գնդակ ուղարկել «Կիլիկիայի» դարպասը եւ խոշոր 3:0 հաշվով հաղթանակ տոնել: Նախ 53-րդ րոպեին Կլեբերը բացեց խաղի հաշիվը, իսկ 67-րդ րոպեին Սիմյոնովը կրկնապատկեց այն: 90-րդ րոպեին «Միկայի» ռմբարկու Արտյոմ Ադամյանը 3-րդ անգամ գրավեց «Կիլիկիայի» դարպաս` վերջակետ դնելով այս հանդիպմանը:

Այս թիմերի միջեւ ապրիլի 26-ին կայանալիք պատասխան մրցավեճը կկայանա «Հրազդան» մարզադաշտում: