Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ ՄՆԱՑ ԱՆՓՈՓՈԽ

Սպորտ

Այսօր ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլի ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը ապրիլի 19-ի դրությամբ: Հայաստանի հավաքականը ինչպես եւ նախորդ ամիսներին մնացել է 109-րդ տեղում:

Վերջին անգամ Հայաստանի հավաքականը պաշտոնական հանդիպում անցկացրել է 2006թ. փետրվարին, իսկ մարտի 21-ին կայացած Գերմանիայի երիտասարդական հավաքականի հետ մրցավեճը պաշտոնական չէր, ուստի ՖԻՖԱ-ն այն հաշվի չի առել:

Վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել Բրազիլիայի հավաքականը, որին հաջորդում են չեխերը եւ հոլանդացիները: ԱՄՆ-ի հավաքականը կես աստիճանով առաջադիմել է եւ այժմ պատվավոր 4-րդ տեղում է:

«Եվրո-2008»-ում Հայաստանի հավաքականի մրցակիցներից ամենաբարձր հորիզոնականը զբաղեցնում է Պորտուգալիան (8), այնուհետեւ Լեհաստանը (28), Սերբիան (46), Ֆինլանդիան (49), Բելգիան (56), Ադրբեջանը (112) եւ Ղազախստանը (136):

ԱՊՀ երկրների մեջ լավագունը 37-րդ տեղում գտնվող Ռուսաստանն է, իսկ 2006թ. աշխարհի առաջնության ուղեգիր նվաճած Ուկրաինան 41-րդ հորզոնականում է: