A
A
ԿՈՉՈՒՄՈՎ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻ ԹԻՎԸ ԱՎԵԼԱՆՈՒՄ Է
Աջակցիր «Ա1+»-ինՄիջազգային կոչում ունեցող հայ շախմատիստների թիվը գնալով ավելանում է: Տղամարդականցից շուտով գրոսմայստերի կոչում կստանան Արման Փաշիկյանը եւ Տիգրան Քոթանջյանը, որոնք վերջերս կայացած մրցաշարերում լրացրեցին գրոսմայստերի նորմա: Իսկ ահա Լեւոն Բաբուջյանին արդեն շնորհվել է միջազգային վարպետի կոչում եւ երիտասարդ շախմատիիստը արդեն կփորձի ստանալ գրոսմայստերի կոչում:
Իսկ Երիտասարդ շախմատիստ Հրայր Սիմոնյանը օրերս Ուկրաինայում կայացած միջազգային մրցաշարում բավական հաջող հանդես եկավ եւ առաջին անգամ լրացրեց միջազգային վարպետի նորմա:
Կանանց շարքում Հայաստանը` Լիլիթ Մկրտչյանից, Էլինա Դանիելայնից եւ Նելլի Աղինյանից հետո ունեցավ եւս մեկ կին գրոսմայստեր` հանձինս Նաիրա Մովսիսյանի: