Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վենետիկն առանձին կանդրադառնա ընտրացուցակների հրապարակմանը

Քաղաքականություն
yegoryan

«Վենետիկի հանձնաժողովը օրակարգային առանձին հարց է դարձրել ընտրացուցակների հրապարակումը»,-այս մասին այսօր «Ա1+»-ին տեղեկացրել է փաստաբան Տիգրան Եգորյանը: Ըստ նրա, առայժմ պարզ չէ, թե հատկապես երբ է Վենետիկի հանձնաժողովն անդրադառնալու այս հարցին: Հայտնի է, որ ապրիլի կեսերին այն հրապարակելու է ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագծի մասին իր եզրակացությունը: Ի դեպ, պարոն Եգորյանը տեղեկացնում է, որ «միայն Հայաստանն ու Ադրբեջանն են Ընտրական օրենսգրքում ներառել քվեարկված ընտրացուցակների հրապարակման արգելքը՝ հղում կատարելով Վենետիկի հանձնաժողովին»: