Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արսենալը» ցանկանում է ձեռք բերել Հենրիխ Մխիթարյանին

Կարևոր լուրեր Սպորտ
herix

Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է Լոնդոնի «Արսենալի» ուշադրության կենտրոնում:  The Guardian թերթի տվյալներով` լոնդոնյան ակումբը սկաուտներ է ուղարկել Գերմանիա՝ 27-ամյա ֆուտբոլիստի խաղը դիտելու համար:  «Արսենալի» ղեկավարությունն առաջիկա ամռանը պատրաստվում է հրաժարվել թիմի երեք կիսապաշտպանների՝ Միկել Արտետայի, Մատյե Ֆլամինիի եւ Թոմաշ Ռոսիցկու ծառայություններից: Հարցականի տակ է նաեւ Ալեքս Օկսլայդ-Չեմբերլենի մնալ-չմնալու հարցը: Այդ իսկ պատճառով «Արսենալի»գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ցանկանում է նոր խաղացողներով ուժեղացնել կիսապաշտպանական գիծը:  Հենրիխ Մխիթարյանից բացի, ֆրանսիացի մասնագետը ցանկանում է թիմում տեսնել նաեւ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կիսապաշտպան Գրանիտ Ջակային: