Լեւոն Արոնյանը 40.000 եվրո ստացավ Մոսկվայում (տեսանյութ)
Այսօր Մոսկվայում տեղի է ունեցել շախմատի հավակնորդների մրցաշարի փակման պաշտոնական արարողությունը: ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը, Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Ժուկովը եւ ՌԴ նախագահի օգնական Իգոր Լեւիտինը հերթով պարգեւատրել են մասնակիցներին: Ուշագրավն այն է, որ մեր շախմատիստ Լեւոն Արոնյանը ներկայացվել է որպես 5-րդ տեղը գրաված շախմատիստ: Մինչեւ այդ կազմակերպչիների լրացուցիչ հաշվարկներով նա զբաղեցրել էր 6-րդ տեղը, որի համար պետք է պարգեւատրվեր 28 հազար եվրոյով: Սակայն ՖԻԴԵ-ի վերջնական հաշվարկներից հետո Լեւոն Արոնյանը ճանաչվել է 5-րդը մրցաշարում եւ նա կստանա 40 հազար եվրո պարգեւ: Հիշեցնենք, որ հավակնորդների մրցաշարում հաղթանակ է տարել ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը, որն այս տարվա նոյեմբերի 10-30-ը, Նյու Յորքում, մրցամարտ կանցկացնի գործող աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ: Աշխարհի թագին տիրելու համար նա 12 հնարավորից նվազագույնը պետք է վաստակի 6,5 միավոր: