Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սարդարի պալատի հայելազարդ դահլիճի մարմարի շատրվանը՝ Երևանում (տեսանյութ)

Մշակույթ
Ruzik-nkar-2

«Յուրաքանչյուր երկրում միշտ էլ փորձում ես գտնել քո երկրից մի մասնիկ: Եվ այս օրերին իրանցի մեծաթիվ զբոսաշրջիկների համար հնարավորություն է ընձեռվել ծանոթանալու նման հետաքրքիր ցուցադրության, որն իրականում նաև մեր ժողովուրդների բարեկամության խորհրդանիշն է»,- ասում է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի տնօրեն Մեջիդ Մուշքին: Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվել է «Մշակույթների երկխոսություն»  խորագրով ցուցահանդես: «Եթե մի երկիր մեկ այլ երկրի պատմամշակութային արժեքներն է ներկայացնում, կազմակերպում է նման ցուցադրություն, սա իրականում փաստում է, որ տվյալ երկիրը գնահատում և իր հարգանքն է արտահայտում մյուս երկրի նկատմամբ: Այսինքն` մշակութային երկխոսությունը ամրապնդում է քաղաքական երկխոսությունը, որն էլ իր հերթին նպաստում է երկրների միջև խաղաղ ճանապարհով խնդիրների լուծմանը, առանց բախումների և արյունահեղության»,-իրականությունն, ասում է Մեջիդ Մուշքին, հենց սա է: Ruzanna- nkar Թանգարանի պահուստներից ներկայացված են իրանական մշակույթի հավաքածուից 70- ից ավել թանգարանային առարկա, այդ թվում՝ գործվածք, գորգեր, մանրանկարներ, կենցաղային առարկաներ: Ցուցասրահի առանձնահատուկ զարդը Սարդարի պալատի հայելազարդ դահլիճի մարմարի շատրվանն է: «Հայ արվեստագետներն ու արհեստավորները տարբեր դարաշրջաններում իրենց զգալի ներդրումն են ունեցել Իրանի մշակութային կյանքում և ներկայացված ցուցանմուշներում ևս հայկական հետքն առկա է»,- բացման իր խոսքում նշեց մշակութաբան Ավո Հովհաննիսյանը: Ցուցադրությունը բաց կլինի մինչև ապրիլի 9-ը: