«ԱՐԱՐԱՏԸ» ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ՄԵԿՆԱՐԿԵՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի «Արարատը», երկարատեւ ընդմիջումից հետո վերադառնալով ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խումբ, կարեւոր հաղթանակ տոնեց անդրանիկ տուրում՝ 1:0 հաշվով պարտության մատնելով 2005թ. բրոնզե մեդալակիր «Բանանցին»: Հանդիպման միակ գոլի հեղինակը 43-րդ րոպեին դարձավ «Արարատի» հարձակվող Էդգար Սաֆարյանը:
Հանդիպումը ցույց տվեց, որ «Արարատը» ընթացիկ առաջնությունում պայքարելու է մրցանակային տեղերի համար եւ բոլոր նախադրյալները կան, որպեսզի տիտղոսավոր այս ակումբը ժամանակի ընթացքում վերականգնի իր մարտունանկությունը: Իսկ ահա «Բանանցը» առայժմ իր հնարավորություններից խսիտ ցածր է հանդես գալիս: Թվում էր նորանշանակ գլխավոր մարզիչ Կիսիլյովի ղեկավարությամբ թիմը այս տարվա առաջնությունում կպայքարի չեմպիոնության համար, սակայն նման խաղով «Բանանցը» հազիվ կարողանա լավագույն քառյակ մտնել:
1-ին տուրի վերջին խաղում «Ուլիսը» հյուրընկալեց «Կիլիկիային» եւ արդեն 15-րդ րոպեին Գոռ Աթարբեկյանի շնորհիվ բացեց խաղի հաշիվը: 2-րդ կեսում «Կիլիկիային» 11 մետրանոցի շնորհիվ հաջողվեց խփել պատասխան գնդակը, իսկ հանդիպմանը նախավերջին րոպեին Արման Մինասյանը 2-րդ գնդակը ուղարկեց «Ուլիսի» դարպասը՝ առաջին 3 միավորը պարգեւելով «Կիլիկիային»: