Գեւորգ Սաֆարյանին մերժեցին (տեսանյութ)
Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի պաշտպանի՝ խափանման միջոցը փոխելու եւ ակտիվիստին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը: Փաստաբան Տիգրան Հայրապետյանը համոզված է, որ դատարանը մերժելու հիմք չուներ. «Ոչ քննիչն էր ներկայացել նիստին, ոչ դատախազը ու չէին էլ առարկել միջնորդությունը, այսինքն նախագահող դատավորը հիմք չուներ մերժելու: Բայց... Դատավորը կարեկցական հայացքով ընթերցում էր որոշումը, իր հայացքից հասկանում էինք, որ համաձայն չէ, բայց դե այդպես է: Ցավոք մեր դատարանները չեն կարողնում իրենց բարձրության վրա գտնվել»: Ի դեպ, եթե նոր միջնորդություն չլինի՝ խափանման միջոցը երկարացնելու վերաբերյալ, ապա ապրիլի 1-ին Գեւորգ Սաֆարյանին պետք է ազատ արձակեն. «Այդ օրը ժամկետը լրանում է, բայց ես վստահ եմ, որ նոր միջնորդություն է լինելու: Չնայած դա արդարացված չէ»,- ասաց փաստաբանը: Տիգրան Հայրապետյանն այսօր այցելել է Գեւորգ Սաֆարյանին: Փաստաբանն ասաց, որ նա իրեն լավ է զգում եւ ընկճված չէ: