Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հանրությանը դեռ կվախեցնեն». Սեֆիլյան (տեսանյութ)

Քաղաքականություն
gevorg

Վերաքննիչ քրեական դատարանի դիմաց այսօր հավաքված մի խումբ քաղաքացիներ պահանջում էին  ազատ արձակել  ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանին: Նրանք այստեղ էին հավաքվել, քանի որ ակտիվիստի պաշտպանը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ խափանման միջոցը փոխելու համար: Ըստ միջնորդության՝ Գեւորգ Սաֆարյանը պետք է ազատ արձակվի՝ գրավի դիմաց: «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Ժիրայր Սեֆիլյանը կարծում է, որ Գեւորգ Սաֆարյանի գործը իշխանությունները երկար չեն կարող ձգել. «Նրանք չեն կարող Գեւորգին երկար անազատության մեջ պահել, հատկապես, որ առաջին օրվանից այս գործը միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում է: Իրենք կփորձեն քաշքշել՝ իրենց օգուտն է, այսինքն` հանրությանը դեռ կվախեցնեն, բայց որ երկար չեն կարող պահել՝ վստահ եմ»: Հիշեցնենք, հիմնադիր խորհրդարանի անդամ Գեւորգ Սաֆարյանը  մեղադրվում է  իշխանության ներկայացուցչի՝ ոստիկան Գեղամ Խաչատրյանի  նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։ Նա կալանավորված է հունվարի 3-ից։ Դատավորը որոշումը կկայացնի քիչ անց: