Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուշադրություն. ցրտահարության վտանգ՝ մարտի 17-ից

Պաշտոնական
arm137034096044

Ուշադրություն

Մարտի 17-ի գիշերը Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում և Արարատյան դաշտում՝ օդում հնարավոր է 0...-2 աստիճան, մարտի 18-ին և 19-ին -2...-3, գետնի մակերևութին՝ -4...-5 աստիճան ցուրտ: Հանրապետության տարածքում` Մարտի 16-17-ը Սյունիքում և Արցախում, 20-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյուն: 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ, 20-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 16-18-ը՝ հատկապես գիշերը, աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով: 15_03 ARM (1) Երևանում՝ Մարտի 16-17-ը սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է: 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, քամու ուժգնացում՝ 17-19 մ/վրկ: ARM 15_03 (1) Երևանի մարտի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան՝   19.30C (1979 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան՝      -11.10C (2000 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    4.80C