Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առգրավվել է 123 հատ «սիգ» տեսակի ձուկ

Հասարակություն
fish

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 09-12.03.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների և հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված խախտումների քննության արդյունքում  կայացվել է 930.0հազ.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 14 որոշում և հաշվարկվել 417.0հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված  վնաս: Մասնավորապես`  Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Լոռու  տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 5 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 250.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 5 որոշում և հաշվարկվել է 253.8 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Երևանի տարածքային բաժնի հայտնաբերած ապօրինի ծառահատման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 75.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:  Հողերի պահպանության ոլորտ Տավուշի տարածքային բաժնի  հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Ջրերի պահպանության ոլորտ Ջրերի և մթնոլորտի վերահսկողության բաժնի կողմից  ՀՀ Արմավիրի մարզում իրականացված 9 խորքային հորերի չափաբերման և կապարակնքման աշխատանքների ընթացքում  թվով 6 խորքային հորեր չափաբերվել և կապարակնքվել են, ինչի արդյունքում պակասեցվել է 330.0լ/վրկ ծավալի ջուր: Ներքին վերահսկողության բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ուսումնասիրության արդյունքում տրվել է 2-օրյա ժամկետում խորքային հորատանցքների  ջրաչափական  փականների կապարակնքման հանձնարարական: Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Շիրակի տարածքային բաժնի կողմից  տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 80.0 հազ.դրամի  վարչական տուգանքի  որոշում: Փայտանյութի ապօրինի տեղափոխում Գեղարքունիքի տարածքային բաժնի հայտնաբերած խախտումների համար 2 ֆիզիկական  անձանց նկատմամբ կայացվել է 200,0 հազ.դրամի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 45.0 հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Լոռու  տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 43.2 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ապօրինի որսի իրականացման համար Երևանի տարածքային բաժնի կողմից  շրջայցերի ընթացքում հայտնաբերված               խախտումների  արդյունքում  առգրավվել է 34.0կգ /68 հատ/  <<սիգ>> տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է <<Զատիկ>> երեխաների աջակցության կենտրոն և  Երևանի լսողական խանգարումներ ունեցող երեխաների  հատուկ դպրոց: Արագածոտնի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված  ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 70.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:  Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից  շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի 1 որոշում: Առգրավված 2.5կգ կենդանի խեցգետինը սահմանված կարգով բաց է թողնվել Սևանա լիճ: Առգրավվել է  նաև 2.0կգ  /10հատ/տիրազուրկ <<սիգ>> տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է <<Սևանի հոգեբուժական հիվանդանոց>> ՓԲԸ: Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է 65 հատ տիրազուրկ <<սիգ>> տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է  Երևանի տեսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց: Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից  հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 600,0հազ.դրամ: