Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արթիկ» ՔԿՀ են բերել կասկածելի հեղուկ և կանաչավուն զանգված

Հասարակություն
S3200016

Մարտի 12-ին՝ ժամը 16:35-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, դատապարտյալ Մ. Գ.-ի անվամբ քաղաքացի Մ. Կ.-ի կողմից բերված հանձնուքի զննությամբ մեկանգամյա օգտագործման թեյի տուփի միջից հայտնաբերել և առգրավել են  2 գրամ քաշով կանաչավուն չորացրած, մանրացրած զանգված և 100 մլ. տարողությամբ, <բժշկական սպիրտ> գրառմամբ, գործարանային փակ տարայով, յուրահատուկ սուր հոտով հեղուկ զանգված: Հայտանբերվածն ուղարկվել է փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:   ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին