A
A
Արթուր Ալեքսանյանը չպաշտպանեց չեմպիոնի տիտղոսը
Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը չկարողացավ պաշտպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Մեր 98 կգ քաշային ըմբիշը Ռիգայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հաղթելով իր բոլոր մրցակիցներին, մտավ եզրափակիչ: Այստեղ նա հանդիպեց ռուսաստանցի Նիկիտա Մելնիկովի հետ, որին երկու անգամ պարտվել էր 2013 թվականին՝ աշխարհի առաջնությունում եւ ուսանողական խաղերում: Ավաղ, Արթուր Ալեքսանյանն անվստահ հանդես եկավ եզրափակիչում եւ պարտվեց 0:4 հաշվով: Այդպիսով, մեր ըմբիշը գրավեց 2-րդ տեղը եւ արժանացավ արծաթե մեդալի: