Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը միավորը կիսեց Անանդի հետ

Սպորտ
aronyan

Մոսկվայում տեղի ունեցող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի երկրորդ տուրում Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդի հետ:  Մեր ուժեղագույն շախմատիստն այս անգամ հանդես եկավ սպիտակ խաղաքարերով: Նա սկզբնախաղում դիրքային առավելություն ստացավ, սակայն հետո զգույշ մարտավարություն ընտրեց եւ կորցրեց այն: Շուտով կողմերը փոխանակեցին խոշոր խաղաքարերը, պարզեցրին դիրքը, որից հետո համաձայնեցին կիսել միավորը:  Այդպիսով, Վիշվանաթան Անանդը վաստակեց 1,5 միավոր եւ պահպանեց առաջատարի դիրքը: Լեւոն Արոնյանը ունի մեկ միավոր եւ առայժմ գտնվում էհետապնդողների խմբում:  Երրորդ տուրում մեր շախմատիստը սեւերով կհանդիպի բուլղարացի գրոսմայստեր Վեսելին Թոփալովի հետ, որն այսօր ոչ-ոքի խաղաց Պյոտր Սվիդլերի հետ եւ վաստակեց առաջին կես միավորը: