Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բանանցը» հաղթեց առաջնության առաջատար «Ալաշկերտին»

Սպորտ
bananc

Այսօր կայացան Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 17-րդ տուրի առաջին հանդիպումները: Մրցաշարի առաջատար Երեւանի «Ալաշկերտը» արտագնա խաղում հանդիպեց Երեւանի «Բանանցի» հետ եւ պարտություն կրեց 0:2 հաշվով: Հաղթողների կազմում գոլերը երկրորդ խաղակեսում խփեցին Զավեն Բադոյանն ու Պետրոս Ավետիսյանը: «Բանանցը» 20 միավորով զբաղեցնում է 6-րդ տեղը: «Ալաշկերտը» երկրորդ պարտությունը կրեց առաջնությունում, սակայն 35 միավորով շարունակում է գլխավորել աղյուսակը: Այսօր կայացած երկրորդ խաղում Գյումրիի «Շիրակը» սեփական դաշտում զիջեց Երեւանի «Միկային»: Միակ գոլը խփեց վրացի լեգեոնական Միխայիլ Գորելիշվիլին: «Շիրակը» 27 միավորով մնաց 3-րդ տեղում, իսկ «Միկան» վաստակեց 18 միավոր եւ շարունակում է հետապնդել «Բանանցին»: