Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը խուսափեց պարտությունից

Սպորտ
shaxmat

Մոսկվայում մեկնարկեց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը: Այսօր կայացած առաջին տուրում բոլորից արագ ավարտվեց Սերգեյ Կարյակին – Պյոտր Սվիդլեր մաքուր ռուսական պարտիան: Արդեն 30-րդ քայլին կողմերը գրոսմայստերական ոչ-ոքի արեցին: Խաղաղ դաշն կնքեցին նաեւ ԱՄՆ-ն ներկայացնող երկու հավակնորդները՝ Հիկարու Նակամուրան եւ Ֆաբիանո Կարուանան: Նրանք կատարեցին 31 քայլ: Մրցաշարում հաշիվն առաջինը բացեց աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդը, որը սպիտակներով առավելության հասավ բուլղարացի Վեսելին Թոփալովի նկատմամբ: Վերջինն ավարտվեց Անիշ Գիրի – Լեւոն Արոնյան պարտիան: Երկար ժամանակ խաղատախտակին հավասար պայքար էր ընթանում: Վերջնախաղում Լեւոն Արոնյանը չնայած անզգույշ խաղաց եւ զինվոր կորցրեց, սակայն այնպիսի պաշտպանություն կառուցեց, որ մրցակիցը 65-րդ քայլին ստիպված էր հաշտության առաջարկ անել: Այդպիսով, առաջին տուրից հետո աղյուսակը սկսեց գլխավորել Վիշվանաթան Անանդը: Վաղը նախատեսված 2-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցելու է հենց նրա հետ: