Վարուժան Սուքիասյանը չի հրավիրել Յուրա Մովսիսյանին
Հայաստան ֆուտբոլի հավաքականը մարտի 25-ին Երեւանում ընկերական հանդիպում կանցկացնի Բելառուսի ազգային թիմի հետ: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, խաղին նախապատրաստվելու համար մեր հավաքականը մարտի 21-25-ը ուսումնամարզական հավաք է անցկացնելու ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանն արդեն հրապարակել է արտերկրում հանդես եկող այն ֆուտբոլիստների անունները, որոնք կմասնակցեն հավաքին: Դրանք են՝ Գաել Անդոնյան՝ «Դիժոն» (Ֆրանսիա), Հրայր Մկոյան՝ «Էսթեղլալ» (Իրան), Հովհաննես Համբարձումյան՝ «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա), Հենրիխ Մխիթարյան՝ «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա), Մարկոս Պիզելլի՝ «Ալ Ռաեդ» (Սաուդյան Արաբիա), Արաս Օզբիլիս՝ «Ռայո Վալյեկանո» (Իսպանիա), Կառլեն Մկրտչյան՝ «Անժի» (Ռուսաստան), Գոռ Մալաքյան՝ «Ստալ» (Ուկրաինա), Էդգար Մանուչարյան՝ «Ուրալ» (Ռուսաստան), Արթուր Սարկիսով՝ «Վոլգա» (Ռուսաստան), Դավիթ Արշակյան՝ «Տրակայ» (Լիտվա), Գեղամ Կադիմյան՝ «Կարպատներ» (Ուկրաինա): Հայաստանի հավաքականի նախորդ ուսհավաքի համեմատ Վարուժան Սուքիասյան թիմ չի հրավիրել չորս լեգեոնականների՝ Ռոբերտ Արզումանյանին, Գեւորգ Ղազարյանին, Նորայր Ասլանյանին եւ Յուրա Մովսիսյանին: Իսկ ահա Գոռ Մալաքյանը, Դավիթ Արշակյանը եւ Գեղամ Կադիմյանն առաջին անգամ են