A
A
«Այնքան չենք աշխատում, որքան հարկ ու տուրք ենք տալիս» (տեսանյութ)
Մարգարյանների փոքրիկ խորովածանոցը իր ճաշացանկով չի զիջում Դիլիջանի սննդի շքեղ օբյեկտներին։ Խորովածանոցում ուտեստները պատրաստվում են հենց իրենց պահած ընտանի կենդանիների մսից։ Հաճախորդների թվից Արարատ Մարգարյանը չի դժգոհում։ Բայց ծախսերը շատ են, հատկապես ցուրտ օրերին։ Ստիպված են ջեռուցել տունն ու խորովածանոցը՝ փայտով։ Պատրաստ են աշխատել օրնիբուն, բայց կուզենային զգալ նաեւ պետության աջակցությունը: Մարգարյանները գիտեն, որ իրենց բիզնեսի հաջողությունը կախված է համաքաղաքացիների բարեկեցությունից, մինչդեռ նրանց մեծ մասը արտագաղթել է ՝ լավ կյանքի հույսով։ Ավելին՝ տեսանյութով