A
A
Արթուր Դավթյանը՝ բազմամարտի Հայաստանի չեմպիոն
Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում կայացել է մարմնամարզության Հայաստանի առաջնությունը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը, մրցումային առաջին օրը տղամարդիկ պայքարել են բազմամարտի չեմպիոնի տիտղոսի համար: Տղամարդկանց մրցաշարում հաղթել է Արթուր Դավթյանը: Երկրորդ տեղը գրավել է Արմեն Պետրոսյանը, իսկ երրորդ՝ Վիգեն Խաչատրյանը: Մրցումային երկրորդ օրը Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցում տեղի կունենա կանանց բազմամարտը: Առանձին գործիքների վրա Հայաստանի չեմպիոնները կորոշվեն մարտի 10-ին կայանալիք եզրափակիչներում: