Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ռեալը» վերջապես հաղթահարեց իտալական ակումբի արգելքը

Սպորտ
foot

Մադրիդի «Ռեալը» Եվրոպայի ակումբային մրցաշարերի վերջին 29 տարում առաջին անգամ հաղթահարեց իտալական ակումբի արգելքը:

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշարի 1/8 եզրափակիչ փուլի պատասխան խաղում Իսպանիայի արքայական ակումբը սեփական դաշտումպարտության մատնեց Հռոմի «Ռոմային»՝ 2:0: Այդպիսով, երկու խաղերի արդունքներով «Ռեալը» հաղթեց 4:0 ընդհանուր հաշվով եւ մտավ քառորդ եզրափակիչ: Սակայն, մինչ այդ մադրիդցիները 8 անգամ չէին կարողացել հաղթահարել իտալական ակումբների արգելքը: «Ռեալի» ճանապարհը չորս անգամ փակել էր«Յուվենթուսը», երկու՝ «Միլանը», մեկական անգամ նույն «Ռոման» եւ «Տորինոն»:  «Ռոմայից» բացի իտակական թիմերից վերջին անգամ արքայական ակումբին չէր հաջողվել հաղթել «Նապոլիին», 1987 թվականին, երբ նեապոլյան ակումբում փայլատակում էր արգենտինացի աստղ Դիեգո Մարադոնան: