Պահքն ուխտագնացություն է, այլ ոչ՝ դիետա (տեսանյութ)
Պահք բառը առաջացել է պահել բառից, այսինքն`եթե որեւէ մարդ պահքի մեջ է, պետք է իրեն հեռու պահի վատ արարքներից, վատ սովորություններից: Այսօր եւս մեկ անգամ հիշեցրեց Արարատյան Հայրապետական թեմի Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցու խորհրդակատար տեր Կարապետ քահանա Կարապետյանը՝ հավելելով. «Երբեմն Պահքը դիտվում է որպես դիետա,սա շատ սխալ ընկալում է: Պահքն ուխտագնացություն է առ Աստված։Այն ընկալելու համար մենք պետք է Սուրբ գիրքը ընթերցենք եւ ընկալենք, թե ինչ է ուզում մեզանից Աստված: Դիետա չէ պահքը, այն նիհարելու միջոց չէ, այլ հոգևոր մշակույթ է, որն ամրացնում է մարդու կամքը և չափավորության մեջ պահում մեզ»: Պահքի ընթացքում, ըստ քահանայի, մարդիկ իրենց քայլերը պետք է ուղղեն դեպի եկեղեցի, աղոթեն, զբաղվեն բարի գործերով, լինեն ժուժկալ: Ազատվենք այն սովորություններից , որոնք գերի են դարձրել մարդկանց՝ խմիչքը, ծխախոտը, վատ վերաբերմունքը ուրիշների նկատմամբ. «Ինքդ քեզ հեռու պահելով վատից` մոտենում ես առ Աստված, իսկ Սուրբ Գրքում գրված է` եթե մեկ քայլ ես անում առ Աստված, Աստված երկու քայլ է անում դեպի քեզ»: