A
A
Հայաստանի մրցակիցը դեռեւս մարզիչ է փնտրում
Ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի մրցակիցը հանդիսացող Ղազախստանի ընտրանին դեռեւս գլխավոր մարզիչ է փնտրում: Տեղի լրատվամիջոցները խիստ քննադատել են ֆուտբոլի ազգային ֆեդերացիային, որը շարունակում է բանակցություններ վարել արտասահմանցի մասնագետների հետ, որոնց որակավորումը կասկածելու տեղիք է տալիս: Նրանք կոչ են անում հավաքականը վստահել տեղացի մասնագետներից մեկին: Մասնավորապես նշում են Օգայի, Բայսուֆինովի եւ Մազբաեւի անունները: ԶԼՄ-ները սույն հարցը բարձրացրել են այն պատճառով, քանի որ Ղազախստանի հավաքականը մարտի վերջին պետք է ընկերական խաղեր անցկացնի Ադրբեջանի եւ Վրաստանի ընտրանիների հետ, իսկ առայսօր հայտնի չէ, թե ով է թիմին պատրաստելու այդ հանդիպումներին: