Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՒԵՖԱ-ի նախկին աշխատակիցը բասկետբոլի նախագահ է դարձել

Սպորտ
gago

  Եվրոպական բասկետբոլային լիգաների միությունը՝ ՈՒԼԵԲ-ը, ինչպես նաեւ Եվրոպայի 10 երկրների ազգային լիգաները, իրար հետ համատեղ ստեղծել են բասկետբոլի չեմպիոնների լիգա: Այսօր Շվեյցարիայում կայացած դրանց ներկայացուցիչների հանդիպման ժամանակ համաձայնագիր է կնքվել բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի հետ եւ մրցաշարը պաշտոնական կարգավիճակ է ստացել: Բասկետբոլի չեմպիոնների լիգայի շնորհանդեսը կայանալու է մարտի 21-ին, Փարիզում: Մրցաշարին մասնակցելու են 32 ակումբներ, որոնք նախապես բաժանվելու են 4 խմբերի միջեւ: 16 լավագույն թիմերը կշարունակեն պայքարը փլեյ-օֆֆում, իսկ մնացած 16-ը կտեղափոխվեն բասկետբոլի Եվրոլիգա: Բասկետբոլի չեմպիոնների լիգան ղեկավարելու են եւ ֆինանսավորելու Եվրոպայի առաջատար ակումբները եւ միջազգային ֆեդերացիան: Նշենք, որ նորաստեղծ կազմակերպության նախագահ է նշանակվել ֆուտբոլի եվրոպական միության՝ ՈՒԵՖԱ-ի նախկին գլխավոր քարտուղար Մարկուս Շուդերը: