A
A
Ջանի Ինֆանտինոյին փոխարինեց Թեոդոր Թեոդորիսը
ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն որոշել է, որ միության նախկին գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոյին, որը լքել է այդ պաշտոնը ՖԻՖԱ-ի նախագահ ընտրվելու պատճառով, փոխարինելու է հույն Թեոդոր Թեոդորիսը: Ինչպես տեղեկացնում է եվրոպական ֆուտբոլի միության կայքէջը, 50-ամյա ֆուտբոլային գործիչն ՈՒԵՖԱ-ում աշխատում է 2008 թվականից, իսկ մինչ այդ եղել է Հունաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատասխանատու աշխատակիցներից մեկը: Թեոդոր Թեոդորիսը սերում է ֆուտբոլային ընտանիքից, քանի որ նրա հայրն արդեն երկար ժամանակ է հանդիսանում է Պիրեյի «Օլիմպիակոս» ակումբի փոխնախագահը: