Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱՄՆ դեսպանը կարողացել է զգալ մեր ժողովրդի ցավերը»

Հասարակություն
mils

ԱՄՆ հայ համայնքի և բարեգործական միությունների նախաձեռնությամբ մարտի 1-ին Նյու Յորքի Սբ․Վարդան Մայր տաճարի Գավուքչյան սրահում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մ․Միլսի հետ։ Հանդիպմանը ներկա էր նաև ԱՄՆ արևելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։ Երեկոն բացեց և դեսպանին ներկայացրեց Դավիթ Նաջարյանը։ Այնուհետև ելույթ ունեցավ հյուրը ։ Դեպանն անդրադարձել է   տարածաշրջանի խաղաղությանն առնչվող հարցերի։  Նա նշել է, որ Ամերիկան վերջին շրջանում ավելի շատ ներդրումներ անում Հայաստանում։ «Դեսպանի համար մեծագույն հետաքրքրությունը Թուրքիան էր, ինչպես նաև Վրաստանն ու Ադրբեջանը ։ Քաղաքական լուրջ հարցեր չի կարելի սպասել Միացյալ Նահանգներից ։ Իրենց արածը միայն մարդասիրական բարիք է։ Նրանք շատ լավ գիտեն, որ ի վերջո Հայաստանի մնայուն և միակ բարեկամը Ռուսաստանն է ։ Ամերիկան շատ լավ գիտի՝ որքան էլ ջանա, որքան էլ կարողանա օգտակար լինել, ճգնաժամային պահին Հայաստանի հայացքը կլինի դեպի Ռուսաստանը ։ Եվ դրա միակ պատճառն այն է , որ Հայաստանը և հայ ժողովուրդը արևմուտքի և Միացյալ Նահանգների նկատմամբ ոչ մի վստահություն չունեն։ Ես անչափ ուրախ եմ, որ այս մեկ տարվա ընթացքում ԱՄՆ դեսպանը կարողացել է զգալ մեր ժողովրդի ցավերը, մեր մշակութային արժեքներն ու պահպանումը։ ՈՒրախ ենք նաև , որ նա օգտագործում է Ցեղասպանություն բառը, այն դեպքում, երբ Ամերիկյան կառավարությունը այն չի օգտագործում»,- ասաց Թեքեյան Մշակութային Միության ատենապետ Հակոբ Վարդիվառյանը։   ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՆՅՈՒ ՅՈՐՔ milsss Լուսանկարները՝ հեղինակի