Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բանանցը» հաղթեց հանրապետության չեմպիոնին (տեսանյութ)

Սպորտ
sport-bananc

«Կամաց-կամաց ձգտում ենք իսպանական ձեռագիր հաղորդել «Բանանցին», բայց դրա համար դեռ շատ փոփոխություններ պետք է անենք: Համենայնդեպս, մասնագետներն արդեն բարձր են գնահատում թիմի խաղը» - այսօր վերսկսած Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության խաղից հետո ասաց «Բանանցի» իսպանացի գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոն: Կադրային լուրջ փոփոխություն կրած «Բանանցն» 16-րդ տուրի խաղում 2:1 հաշվով հաղթեց հանրապետության չեմպիոն «Փյունիկին», ընդ որում նրա իսկ հարկի տակ: Դա Տիտո Ռամալյոյի սաներին հնարավորություն տվեց կրճատելու միավորների տարբերությունը 4-րդ տեղում գտնվող «Գանձասար-Կապանի» նկատմամբ, որն այսօր հյուրընկալվելիս 0:3 հաշվով պարտվել է մրցաշարի առաջատար «Ալաշկերտին»: «Բանանցն» անցած տարվա համեմատ բավականին լուրջ փոփոխություններ է կրել: Թիմը համալրվել է որակյալ լեգեոնականներով, որոնք էլ իրենց անհատական վարպետությամբ վճռեցին խաղի ելքը: Մեզ հիմնականում չհաջողվեց իրացնել գոլային պահերը, որն առաջին հերթին կապված է երկարատեւ ընդմիջման հետ: Հետագայում ամեն ինչ կմտնի իր հունի մեջ» - «Բանանցից» կրած պարտությունից հետո ասաց «Փյունիկի» գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը: