18-ամյա աստղը հանդես կգա «Բարսելոնայում»
Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» ընթացիկ մրցաշրջանում առաջին անգամ հանդես կգա առանց Մեսի – Սուարես – Նեյմար աստղային եռյակի: Կատալոնյան ակումբն այսօր Վալենսիայում կանցկացնի Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի պատասխան հանդիպումը՝ տեղի համանուն թիմի հետ: Քանի որ առաջին խաղն ավարտվել է «Բարսելոնայի» գերխոշոր հաղթանակով (7:0), ուստի թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն որոշել է հանգիստ տալ առաջատար խաղացողներին եւ նրանց տեղը խաղացնել երիտասարդական թիմի ֆուտբոլիստներին: «Բարսելոնայի» երկրպագուներն հատկապես անհամբերությամբ են սպասում 18-ամյա կիսապաշտպան Կառլոս Ալենյայի ելույթին, որին մասնագետները համարում են կատալոնյան ակումբի ծագող նոր աստղ: Նրա հետ հանդես կգան նաեւ «Բարսելոնայի» 2-րդ թիմի եւս մի քանի ֆուտբոլիստներ: Հիմնական կազմից խաղին կարող են մասնակցել Ռակիտիչը եւ Սերխի Ռոբերտոն: