Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի հավաքականի մրցակիցը երկու հանդիպում կանցկացնի

Սպորտ
sp1

2018թ ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակից Ռումինիայի ընտրանին մարտ ամսին նախատեսված ընկերական խաղերի օրերին կանցկացնի երկու հանդիպում: Ինչպես տեղեկացնում է այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, համաձայնություն է ձեռք բերվել Լիտվայի ՖՖ-ի հետ՝ մարտի 23-ին Վիլնյուսում ընկերական խաղ անցկացնելու համար: Մինչ այդ ռումինացիները պայմանավորվել էին իսպանացիների հետ՝ մարտի 27-ին Բուխարեստում ստուգողական հանդիպում կազմակերպելու համար: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը մարտ ամսին առայժմ նախատեսել է մեկ ընկերական հանդիպում Բելառուսի ընտրանու հետ: