A
A
Արազ Օզբիլիսը պաշտոնապես տեղափոխվեց «Ռայո Վալյեկանո»
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսը առաջիկա ամիսներին հանդես կգա «Ռայո Վալյեկանոյում»: Այդ մասին պաշտոնապես տեղեկացնում է իսպանական ակումբի կայքը: 25-ամյա հայազգի կիսապաշտպանը մինչեւ այս մրցաշրջանի ավարտը վարձակալությամբ հանդես կգա մադրիդյան թիմում: Արազ Օզբիլիսին բաժին է հասել 16 համարի մարզաշապիկը: Հիշեցնենք, որ մոտ մեկ շաբաթ առաջ մեր հավաքականի աջ եզրային կիսապաշտպանը Մոսկվայի «Սպարտակից» տեղափոխվել էր «Բեշիկթաշ», որը 4,5 տարվա պայմանագիր է կնքել նրա հետ: Թուրքական ակումբը համաձայնել է իր խաղացողին վարձավճարով տալ իսպանական ակումբին, ինչը չէր ցանկացել անել ռուսական ակումբի ղեկավարությունը: