Սլավիկ Հայրապետյանն ավարտեց ելույթները
Հայաստանի գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը ավարտեց ելույթները Բրատիսլավայում մեկնարկած գեղասահքի Եվրոպայի մեծահասակների առաջնությունում: Տղամարդկանց կարճ ծրագրում մեր մարզիկը վաստակել է 46,71 միավոր եւ արդյունքում զբաղեցրել 31-րդ տեղը: Նա դուրս է մնացել հետագա պայքարից, քանի որ առաջնության մրցակարգով եզրափակիչ փուլ են մտնում 1-24-րդ տեղերը գրաված գեղասահորդները: Ի դեպ, այս մրցումներում Վրաստանը ներկայացրել է հայազգի մարզիկ Արմեն Աղայանը: Մեր հայրենակիցը ցույց է տվել 29-րդ արդյունքը եւ նույնպես չի մտել եզրափակիչ: Կանանց մենասահքում Հայաստանը ներկայացնող Անաստասիա Գալուստյանը կարճ ծրագրում զբաղեցնելով 16-րդ տեղը՝ իրավունք է ստացել պայքարելու մեդալների համար: Այսօր իրենց նորամուտը կնշեն Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը, որոնք հանդես կգան պարային զույգերի կարճ ծրագրով եւ կպայքարեն եզրափակիչ փուլի ուղեգրի համար: