A
A
«Բանանցը» հաղթել է, իսկ «Արարատը»՝ պարտվել
Սոչիում ուսումնամարզական հավաք անցկացնող Հայաստանի ֆուտբոլային թիմերն այսօր առաջին ստուգողական հանդիպումներն են անցկացրել: Երեւանի «Արարատը» մրցել է Ռուսաստանի 1-ին խմբում հանդես եկող «ԲՄԱ Էներգիայի» հետ եւ պարտվել 0:1 հաշվով: Մրցակցի կազմում հանդես է եկել Հայաստանի հավաքականի հարձակվող Ռուսլան Կորյանը: Երեւանի «Բանանցը» նմանատիպ խաղում 6:1 հաշվով ջախջախել է տեղի «Սոչիին»: Մեր թիմից աչքի են ընկել Նաիրի Մինասյանը, Պետրոս Ավետիսյանը, Միգել Լոպեսը, Էդգար Մովսիսյանը, Ացամազ Բուրաեւը եւ Զավեն Բադոյանը: