Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սամուել Սեւյանը վստահ հաղթեց գրոսմայստեր Աննե Հաաստին

Սպորտ
sport-sevyan

ԱՄՆ-ը ներկայացնող հայազգի շախմատիստ Սամուել Սեւյանը հերթական միավորը վաստակեց Վեյք ան Զեեի 2-րդ խմբի մրցաշարում: 15-ամյա մեր հայրենակիցը 9-րդ տուրի խաղում սպիտակներով մրցեց հոլանդուհի գրոսմայստեր Աննե Հաաստի հետ եւ արդեն 37-րդ քայլին մրցակցին ստիպեց անձնատուր լինել: Սամուել Սեւյանը վաստակեց 5 միավոր եւ 7-րդ տեղից բարձրացավ 6-րդ հորիզոնական: Նա այժմ ընդամենը 1,5 միավորով է ետ մնում մրցաշարի երկու առաջատարներից: Այսօր պատանի շախմատիստը սեւերով կմրցի ռուսաստանցի Միխայիլ Անտիպովի հետ, որը նույնպես 5 միավոր ունի, սակայն լրացուցիչ գործակիցներով զբաղեցնում է 5-րդ տեղը: