Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սամուել Սեւյանն առայժմ բաժանում է 4-8-րդ տեղերը

Սպորտ
sport-chess-sevyan1

Ամերիկահայ գրոսմայստեր Սամուել Սեւյանն առայժմ անկայուն է հանդես գալիս հոլանդական Վեյք ան Զեեում ընթացող շախմատի խոշոր մրցաշարի 2-րդ խմբում: Մեր հայրենակիցն արդեն կայացած 8 տուրում տարել է երեք հաղթանակ, երկու պարտիա ավարտել է ոչ-ոքի, իսկ երեքում պարտություն է կրել: Նա 4 միավորով առայժմ բաժանում է 4-8-րդ տեղերը: Մրցանակային տեղ զբաղեցնելու համար Սամուել Սեւյանը մնացած 5 տուրերում պետք է անպայման հաղթի իր գլխավոր մրցակիցներին, քանի որ նա արդեն 1,5-2,5 միավորով ետ է մնում առաջին եռյակից: Այսօր նախատեսված 9-րդ տուրում 15-ամյա գրոսմայստերը սպիտակներով կհանդիպի մրցաշարի ետնապահ Աննե Հաաստի հետ, որը ընդամենը երկու միավոր ունի: Վեյք ան Զեեի հիմնական մրցաշարում աղյուսակը 5,5 միավորով գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը: Նրան հաջորդող Ֆաբիանո Կարուանան ետ է մնում կես բալով: