Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գրիպի համաճարակը հետաձգել է Հայաստանի առաջնությունը

Սպորտ
sport-suseramart

Սուսերամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը հետաձգվել է: Այդ մասին ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքին հայտնել է Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշ Մադոյանը. «Գրիպի հետ կապված առաջնությունը հետաձգվում է մինչեւ փետրվար: Դեռևս հայտնի չէ, թե երբ կանցկացնենք առաջնությունը»: Նշենք, որ սուսերամարտի Հայաստանի մեծահասակների 2016 թվականի առաջնությունը նախապես պետք է անցկացվեր Բյուրեղավանում, հունվարի 27-30-ին: