Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստան - Բելառուս հանդիպման օրը փոխվեց

Սպորտ
sport-hajastan-belarus

Հայաստան - Բելառուս ֆուտբոլի ընկերական հանդիպումը տեղի կունենա մարտի 25-ին, «Հանրապետական» մարզադաշտում: Այդ մասին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքին տեղեկացրել է ՀՖՖ Հավաքական թիմերի բաժինը: Ըստ նախնական պայմանավորվածության, այդ խաղը պետք է կայանար մեկ օր շուտ: Ի դեպ, Հայաստանի բարձրագույն խմբի 19-րդ տուրի խաղերը նշանակված են մարտի 26-ին եւ 27-ին: Հաշվի առնելով այն, որ Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը պատրաստվում է ֆուտբոլիստներ հրավիրել առաջնության բոլոր թիմերից (բացի «Ուլիսից»), ուստի այդ հանդիպումները միանշանակ կհետաձգվեն: