Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երիտասարդական նվագախումբն ունի իր մեծ երազանքը (տեսանյութ)

Մշակույթ
Untitled3

Տասը տարի առաջ նույն այս օրը Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն իր առաջին ելույթն ունեցավ, իսկ այսօր նրանց շնորհավորելու են եկել մեծապատիվ երաժիշտներ՝ Քշիշտոֆ Պենդերեցկու գլխավորությամբ: Պենդերեցկու խոսքով, այսօր նա առավել հետաքրքրված է երիտասարդ երաժիշտներով, և անգամ նրանց աջակցելու համար երաժշտական կենտրոն է հիմնել. «Երիտասարդները դեռ էնտուզիաստ են, այս առումով երիտասարդական նվագախմբերի հետ աշխատանքը ինձ ավելի է հետաքրքրում»: Ի դեպ, այս հանդիպման հերոսը Քշիշտոֆ Պենդերեցկին դարձավ, և լրագրողների հիմնական հարցերը ուղղված էին մեծանուն երաժշտին՝ նրա հայկական ծագումից մինչև օպերայի դիրիժորի հաստիքի կարևորությունը: Հարցին, թե Երիտասարդական նվագախմբի հետ կապված ինչ կանխատեսումներ ունի, Պենդերեցկին պատասխանեց, որ գուշակ չի, սակայն կարծում է, որ նրանք այս երկրում ամենակարևոր նվագախմբերից են և անշուշտ կզարգանան: «Մենք Անկախ Հայաստանի ծնունդ ենք, ունենք պետական աջակցություն,- մեր հարցին պատասխանեց նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը,- սակայն մեր նվագախմբի հաջողության գրավականը համարում եմ իմ մեծ երազանքն ու այս երազանքին հասնելու տասնամյա ոչ միշտ հարթ ճանապարհը»: