Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իշխանական գործընթացները՝ ոչ բարվոք վիճակի ցուցիչ. տնտեսությունը՝ 2015-ին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
gov

Տարվա տնտեսական ամփոփումը: 25 տարի շարունակ իշխանությունը պնդում է, որ ամեն ինչ գնում է դեպի լավը, ընդդիմությունը՝ որ ամեն ինչ գնում է դեպի վատը, իսկ մենք՝ հասարակ քաղաքացիներս մեծ մասամբ մեր մաշկի վրա ենք զգում, որ ամեն ինչ կայուն վատ է: Ոչ բարվոք վիճակի անուղղակի ցուցիչն են իշխանական ճամբարում տեղի ունեցող գործընթացները: Փետրվարին հարկերից խուսափելու մեղադրանքով կալանավորվեց ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը, իսկ 2 ամիս անց նախաքննական մարմինը գտավ, որ նրան կալանքի տակ պահելու հիմքերը վերացել են։ Ապրիլին հարկային մարմինները ստուգումներ անցկացրին ու հարկային բռնագանձումներ կատարեցին ՀՀԿ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին պատկանող «Հրազդան» տոնավաճառում:  Տնտեսությունը՝ անցնող տարում՝ տեսանյութով