Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

   ««100 դռան» մոտ պետք է լիներ մի քանի հազար մարդ»

Մշակույթ
nkar22

Ավելի քան 130 լուսանկարներից ընտրված 100 եկեղեցիների դռներ այսօր ցուցադրվեց Հայաստանի նկարիչների միությունում։ Ցուցահանդեսի բացումից առաջ ցուցադրվեց ֆիլմ, որը պատմում է ծրագրի իրագործման ընթացքի մասին։ Քրիստոնեական կյանքում ամեն ինչ սկսվում է դռնից։ «100 դուռ» նախագիծը Եղեռնի 100-րդ տարելիցին է նվիրված։ Նախագծի հեղինակ Խաչիկ Եղոյանը ցուցահանդեսին սպասում էր հազարավոր հյուրերի. «Երկու այսքան մարդ խոստացավ ու չեկավ։ «100 դռան» մոտ պետք է լիներ մի քանի հազար մարդ։ Նախագծի միտքն առաջացավ 2012 թվականին, երբ Սբ. Հռիփսիմե եկեղեցու բակում մտքերով էի։ Ես էլ բոլոր մարդկանց նման խնդիրներ, պարտքեր ունեմ ու հանկարծ դուռը լուսավորվեց։ Նկարեցի այն ու միտք եկավ, որ պետք է շրջագայեմ ու եկեղեցու դռներ նկարեմ»։ nkar1 «100 դուռ» նախագծի լուսանկարիչ Ռուբեն Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում ասաց՝դժվարը նախգիծն ավարտելն էր. «Ես արդեն գիտեի, թե ինչ եմ նկարելու, շարքն ամբողջությամբ պատկերացնում էի։ Սպասում էի, որ նախագիծը հետաքրքրություն կունենա, քանի որ դժվար է տեսնել հարյուր եկեղեցու դուռ մի վայրում։ Այսինքն՝ մենք տեսնում ենք տարբեր ժամանակաշրջանի ճարտարապետական կառույցներ մեկ վայրում։ Տեսնելով ցուցահանդեսի հյուրերին՝ ե՛ւ գոհ եմ աշխատանքիցս, ե՛ւ հոգու թեթեւություն ու ուրախություն եմ զգում»։ Արեւմտյան Հայաստանում, Ջավախքում, ՀՀ-ում եւ Արցախում արված լուսանկարներում կան նաեւ խոնարհված եկեղեցիներ, որոնք դուռ չունեն։ Նախագիծն իրականացնողները լուսանկարել են այդ եկեղեցիների մուտքը։