Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մինչև եկող տարվա վերջ կդիտենք նոր «կիլդիմներ» (տեսանյութ)

Մշակույթ
davit-nkar

Ֆինանսների սղության պատճառով Հայաստանում անիմացիայի ոլորտը շարունակում է գտնվել զարգացման ոչ բավարար մակարդակի վրա, մինչդեռ առկա ներուժը շատ ավելի մեծ է։ Մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցի պնդմամբ՝ կա նաև մեկ այլ խնդիր։ «Բացի մեզանից, կան նաև մի քանի խմբեր, որոնք ստեղծագործում են։ Ես ինքս աշխատանքները ցավոք սրտի չեմ տեսնում, խնդիրը նրանում է, որ հեռուստաընկերությունները ցույց չեն տալիս, կարճամետրաժ ֆիլմի ֆորմատը շատ կարճ է տարածման առումով, դժվար է լինում այդ ֆիլմը ցուցադրել»։ Չնայած այս ամենին՝ Դավիթ Սահակյանցի թիմը շարունակում է աշխատել. «Անահիտ մուլտֆիլմը ցուցադրվել է Հայաստանի բազմաթիվ տարածքներում, զորամասերում։ Անվճար ցուցադրություններ են եղել նաև արտերկրում, մասնավորապես՝ այդ հնարավորությունն ունեին ֆրանսիացի փոքրիկները»։ 2016 թվականից մուլտիպլիկատորների այս խմբի ստեղծագործելու պայմանները ավելի կլավանան. «Տեղափոխվելու ենք նոր տարածք, որտեղ նախատեսում ենք նաև մուլտիպլիկացիայի դասեր անցկացնել երեխաների հետ»։ Համացանցում բավականին տարածում է գտնել Դավիթ Սահակյանցի հեղինակած «Կիլդիմ» անիմացիոն ֆիլմերի շարքը, ինչը ստեղծվում է բացառապես իրենց միջոցներով. «Մինչև տարվա վերջ արդեն հնարավոր կլինի դիտել նոր կիլդիմներ, դրանք ավելի վաղ պետք է ցուցադրեինք, սակայն սահմանում լարվածությունն ու լրջությունը չցանկացանք ծաղրել»,- հավելում է նա։