A
A
Հրանտ Մելքումյանը հաջող է հանդես գալիս ՖԻԴԵ-ի բաց առաջնությունում
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը հաջող է հանդես գալիս Լոնդոնում անցկացվող ՖԻԴԵ-ի բաց առաջնությունում: Արդեն կայացած վեց տուրում մեր շախմատիստը տարել է երեք հաղթանակ, իսկ երեք պարտիա ավարտել է ոչ-ոքի: Հրանտ Մելքումյանն այժմ 4,5 միավորով բաժանում է 11-28-րդ տեղերը: Սակայն նա ընդամենը կես միավոր է ետ մնում մրցաշարի 10 առաջատարներից: Այսօր նախատեսված 7-րդ տուրում Հրանտ Մելքումյանը սեւերով կմրցի ռումինացի Տիբերիու-Մարիան Գեորգեսկու հետ: Մեր շախմատիստը պետք է անպայման հաղթանակ տանի, որպեսզի շատ ետ չմնա առաջատարներից: Առաջնությանը մասնակցող մեր հայրենակից Տիգրան Ղարամյանը, որը ներկայացնում է Ֆրանսիան, վեց տուրից հետո նույնպես ունի 4,5 միավոր: