A
A
«Ռեալին» 0:8 հաշվով պարտված մարզիչը հնարավոր է այցելի Հայաստան
Շվեդական «Մալմյոյի» գլխավոր մարզիչ Օգե Հարեյդեն հանդիսանում է Դանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի թիվ մեկ թեկնածուն: Այդ մասին հայտնում են շվեդական լրատվամիջոցները: 62-ամյա նորվեգացի մասնագետը ակումբի ղեկավարությանը վաղուց տեղեկացրել էր, որ չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի Մադրիդի «Ռեալի» հետ հանդիպումից հետո լքելու է թիմը: Ի դեպ, այդ խաղն ավարտվել է «Մալմյոյի» ջախջախիչ պարտությամբ՝ 0:8: Լրատվամիջոցները նշում են, որ Օգե Հարեյդեն հրաժարական է տվել հենց Դանիայի հավաքականը գլխավորելու համար: Հիշեցնենք, որ Դանիայի ազգային թիմը Հայաստանի հավաքականի մրցակիցներից մեկն է ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում: